Նախագահ Սերժ Սարգսյանն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել իրեն։
ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որ առաջիկա ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է «գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ»: ՀԱԿ-ը պահանջում է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակն ու փոխել ընտրությունների օրը:
ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի «Խոսք ու զրույց» ձևաչափի շրջանակներում երիտասարդական հանրապետականների հետ իրենց հաջողության պատմություններով են կիսվում հասարակական, մշակութային գործիչներ:
Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի երիտասարդական հավաքը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների մասնակցությամբ հավաքն անցկացվում է մի քանի փուլով և ինտերակտիվ ձևաչափով։
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը «ԵԼՔ» դաշինքի համաժողովում հայտարարեց, որ ապրիլի ընտրություններին հայ ժողովուրդը իրենցով հաղթելու իրական հնարավորություն ունի:
«ԵԼՔ» դաշինքի ուշադրության կենտրոնում է գտնվելու կրթության բարձրացման հարցը՝ դաշինքի համաժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և «ԵԼՔ» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը:
Գրեթե երկու տասնամյակ Հայաստանը չի ընթանում առաջընթացի ուղիով, «ԵԼՔ»-ի անդրանիկ համաժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
«ԵԼՔ» դաշինքը գալիս է ոչ թե իշխանություն ձևավորելու, այլ՝ հանրային ծառայության անցնելու, դաշինքի համաժողովում ասաց «Հանրապետություն» կուսակցության խորհրդի և «ԵԼՔ» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը:
Հայ ժողովուրդը կարոտ է խաղաղ, ընտրություններով իշխանափոխության, այսօր «ԵԼՔ» դաշինքի համաժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը: «Այստեղ գալիս մտածում էի` մեքենաս որտե՞ղ կայանեմ:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...